4 հայկական կուսակցություններ ձգտում են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ դառնալ30 հոկտեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դրական արդյունքներ է արձանագրում բարեփոխումների իրականացման ոլորտում, մասնավորապես՝ ընտրական օրենսգրքի գծով, հոկտեմբերի 30-ին Երևանում հայտնել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) միջազգային կապերի գծով քարտուղար Նիկոլյա Բրիկը: Նա Հայաստանում է գտնվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական համաժողովին մասնակցելու համար: Նրա խոսքով՝ Հայաստան իր այցի նպատակը ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի աջակցության ուղերձը փոխանցելն է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում, որոնք շատ կարևոր են երկրի առաջխաղացման և մոդեռնիզացման համար, որպեսզի երկար ժամկետով անկախություն և ինքնիշխանություն ձևավորվի: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ երկու կուսակցությունների համագործակցությունը գնալով ավելի է խորանում և ԵԺԿ-ին Հայաստանի անդամակցության փուլում է գտնվում: Բրիկը հաղորդել է, որ 4 հայկական քաղաքական կուսակցություններ ԵԺԿ-ին անդամակցելու դիմում են ներկայացրել, պաշտոնական գործընթացը կմեկնարկի երկու շաբաթ անց: Նիկոլյա Բրիկն ընդգծել է, որ ԵԺԿ-ն օժանդակում է Հայաստանի կառավարության կուրսը՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը՝ հաշվի առնելով ընտրական օրենսգրքի կարևորությունը: «Այս տեսակետից ԵՄ կողմից առանձնահատուկ ուշադրություն կցուցաբերվի»,- ընդգծել է նա: Նա հաղորդել է նաև, որ երկրում է գտնվում ԵՄ խորհրդատվական խումբը, որն աշխատում է Հայաստանի իշխանությունների հետ: «Պետք է արձանագրել, որ հիմնական իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում դրական փոփոխություններ կան»,- հավելել է նա: Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համաժողովը միավորել է մոտ 350 անդամների և մոտ 50 հյուրերի: Համաժողովի ընթացքում կքննարկվեն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի և Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիրներ: Բացի դրանից, ուշադրության կենտրոնում կլինեն բիզնես-միջավայրի բարելավման հարցերն ու բարեփոխումները պետկառավարման ոլորտում, մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |