Տիգրան Սարգսյան. ՀՀԿ-ն կարող էր միայնակ ձևավորել իշխանությունը, սակայն համագործակցության գնաց

Տիգրան Սարգսյան. ՀՀԿ-ն կարող էր միայնակ ձևավորել իշխանությունը, սակայն համագործակցության գնաց

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն ուզում են կամուրջներ կառուցել ընդդիմության հետ, հոկտեմբերի 30-ին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն է մեջբերել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշման մասին, որով ՀՀ նախագահը հանդես է եկել վերջերս խորհրդարանում: «Կարծում եմ, որ ապագայում մեզ սպասվող մարտահրավերները ցույց են տալիս, որ այդ համագործակցությունը խիստ անհրաժեշտ է: Եթե մենք տեսնում ենք դեստրուկտիվ մոտեցումներ, ապա արձանագրում ենք, որ նրանք հայտնվելու են կոտրված տաշտակի առջև: Իսկ մենք ունենք կարողություններ և հնարավորություններ` հանրապետությունում ցնցումներ թույլ չտալու համար: Մենք ցանկություն ունենք կառուցելու մեր ապագան համագործակցության մթնոլորտի շնորհիվ»,- ասել է նա Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական համաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում:

Իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությանը, ապա Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այդ տեսակետից իշխանությունները մշտապես առաջնորդվել են համերաշխության ապահովման սկզբունքով և արել են ամեն ինչ, որպեսզի այդ համագործակցությունը կայանա: «Դուք տեղյակ եք, որ Հանրապետական կուսակցությունը կարող էր միայնակ ձևավորել իշխանությունը, սակայն Հանրապետության նախագահը, հավատարիմ մնալով իր կողմից առաջ քաշված սկզբունքներին, նախապատվությունը մշտապես տալիս է համագործակցությանը: Նախագահի այդ սկզբունքի հիման վրա էլ ձևավորվել է կոալիցիոն կառավարությունը, որը գործում է ստորագրված հուշագրում արտացոլված սկզբունքների հիման վրա»,- հավելել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---