Առաջիկա բյուջետային լսումների ժամանակ ՀՀ կառավարությունը կզարմացնի խորհրդարանին նոր հարկային փաթեթով

Առաջիկա բյուջետային լսումների ժամանակ ՀՀ կառավարությունը կզարմացնի խորհրդարանին նոր հարկային փաթեթով

PanARMENIAN.Net - Մոտակա օրերին Հայաստանի խորհրդարանում կմեկնարկեն 2012թ. նախագծի վերաբերյալ բյուջետային քննարկումները, որտեղ առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի հարկային եկամուտների բարձրացմանը, հոկտեմբերի 30-ին Երևանում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս համատեքստում նա հատուկ ուշադրություն է դարձրել հակաճգնաժամային կառավարական միջոցառումների անցկացմանը, մասնավորապես` բազմաթիվ հարկային արտոնությունների տրամադրումը ինչպես փոքր ու միջին, այնպես էլ խոշոր բիզնեսին: «Այսօր շուրջ 35 հազար հարկ վճարողներ օգտվում են այդ հարկային արտոնություններից: Այդ հարկային արտոնությունները մենք տրամադրեցինք նրա համար, որպեսզի հեշտացնենք մեր տնտեսվարող սուբյեկտների համար այն դժվարությունների հաղթահարումը, որոնք առաջանում են ճգնաժամի հետևանքով»,- ասել է նա: Բացի դրանից, փոխվել է ավելացված արժեքի հարկի շեմը, ընդլայնվել է հաստատագրված վճարների դաշտը. այդ գործոնները չէին կարող չանդրադառնալ ընդհանուր հարկային բազայի վրա երբ հաշվարկվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշը: «Բայց դա չի նշանակում, որ այլևս չունենք անելիքներ»,- ընդգծել է նա: Մասնավորապես, ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, դեռևս կա բավական մեծ ստվերային տնտեսություն, և կառավարության ջանքերն առաջին հերթին ուղղված են ստվերային տնտեսության կրճատմանը և արդարության սկզբունքի ներդրմանը հարկային դաշտում:

Ինչպես հաղորդել է վարչապետը, խորհրդարանում մանրամասն կներկայացվի կառավարության ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի ապահովել լրացուցիչ նախորդ տարվա հետ համեմատած 101 միլիարդ դրամի հավաքագրումները: «Դրա համար մենք ներկայացնում ենք մի այնպիսի փաթեթ, որի նպատակն է բարձր եկամուտներ ունեցողներից ավելի շատ հարկային եկամուտներ հավաքագրել և այդ եկամուտները բերել պետական բյուջե: Նաև մեր փաթեթում ներառված են մեկ տասնյակից ավել օրենսդրական առաջարկություններ և փոփոխություններ, որոնք պարզեցնում են հարկային վարչարարությունը և ստեղծում փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ միջավայր: Դա նշանակում է, որ մեր միտումն է փոքր և միջին բիզնեսի վրա հարկային բեռը թեթևացնել և այդ հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ, որտեղ կան մեծ եկամուտներ»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---