Շախմատի պատանեկան օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը խաղալու է Ղրղզստանի հետ

Շախմատի պատանեկան օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը խաղալու է Ղրղզստանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքական Իզմիթ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադան:

9-րդ տուրում մրցաշարի առաջնորդ Հայաստանի հավաքականը հանդիպել է Ղազախստանի հետ և զիջել 1,5:2,5 հաշվով: Առաջին և երկրորդ խաղատախտակների վրա Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը զիջել են մրցակիցներին: Տիգրան Հարությունյանը ոչ ոքի է խաղացել, Հայաստանի հավաքականին միակ հաղթանակը բերել է Արման Միքայելյանը:

Պարտությունից հետո հայ շախմատիստները 25 միավորով զբաղեցնում են 2-րդ տեղը, իսկ 26,5 միավորով առաջատար է Ռուսաստանը: 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը խաղալու է Ղրղզստանի հետ, որը 19,5 միավորով 8-րդ տեղում է: Ռուսաստանի մրցակիցը լինելու է Չեխիան, որը 19,5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---