31 հոկտեմբերի 2011 - 10:46 AMT
Կիևում տեղի է ունեցել «In Memoriam։ Սերգեյ Փարաջանով» նախագծի շնորհանդեսը

Կիևում հոկտեմբերի 30-ին Շոլոմ Ալեյհեմի թանգարանում տեղի է ունեցել «In Memoriam։ Սերգեյ Փարաջանով» նախագծի շնորհանդեսը։

Շնորհանդեսի շրջանակներում կայացել է կերպարվեստի, կիրառական և լուսանկարչական արվեստների ցուցահանդես և տեսակամուրջ. Կոստա Ռիկա, Ճապոնիա, Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Լիբանան, ԱՄՆ, հաղորդում է analitika.at.ua-ն։

Ինչպես պատմել է նախագծի կազմակերպիչ, «Փարաջանով-Արտ»նախաձեռնության համակարգող Ելենա Հովհաննիսյանը, հյուրերը միջոցառման ընթացքոմ լսել են Սվետլանա Շչերբատյուկի և Ռոման Բալայանի պատմությունները, իսկ աշխարհի ժողովուրդների երգերի հայտնի կատարող Թամարա Ավետիսյանը կատարել է հայկական, ուկրաինական և հրեական ժողովրդական երգեր։