31 հոկտեմբերի 2011 - 13:59 AMT
Հայաստանը կներկայացնի կայուն զարգացման ռազմավարությունը «Ռիո+20» գլոբալ միջազգային համաժողովում

Մշտական արտաքին մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ստեղծել կայուն զարգացման ռազմավարություն, որը Հայստանը կներկայացնի «Ռիո+20» գլոբալ միջազգային համաժողովում: Հոկտեմբերի 31-ին այդ մասին լրագրողներին հայտնեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, համաժողովի շրջանակներում միտումն այնպիսին է, որ յուրաքանչյուր երկիր պետք է համեմատական առավելություններ ունենա և զարգանա իր ռեսուրսների հաշվին:

Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ փորձագետները կանխատեսում են ճգնաժամի երկրորդ ալիք, որի էպիկենտրոնը կլինի Եվրոպան, որտեղ Իտալիան ու Պորտուգալիան կարող են Հունաստանին բախտին արժանանալ: ՀՀ կայուն զարգացման ապահովման հեռանկարների թվում Վազգեն Սաֆարյանը նշել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, որտեղ Ռուսաստանը կարող է ներդրող լինել, ինչպես նաև Իրան-Հայաստան մայրուղին և «Նաիրիտ» գործարանի արդիականացումը, որը կարող է կայուն դիրք զբաղեցնել կաուչուկի արտադրության համաշխարհային շուկայում: