Տիգրան Հարությունյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի շախմատի օլիմպիադան առաջատար է Ղրղզստանի հետ խաղում

Տիգրան Հարությունյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի շախմատի օլիմպիադան առաջատար է Ղրղզստանի հետ խաղում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին թուրքական Իզմիթում ընթանում է Շախմատի պատնեկան համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 10-րդ տուրը:

Հայաստանի հավաքականը խաղում է Ղրղզստանի հետ: Առաջինն իր պարտիան ավարտեց Տիգրան Հարությունյանը, նա սպիտակներով հաղթանակ տարավ Այդար Քենենբաևի հետ: Հայաստանի հավաքականն առջևում է 1:0 հաշվով:

Մյուս պարտիաները շարունակվում են՝ Կարեն Գրիգորյան-Բակայ Էսենբեկ, Հովհաննես Գաբուզյան-Տագիր Թալայբեկ և Արման Միքայելյան-Քելսինբեկ Իսակժանով պարտիաները:

Հայաստանի հավաքականի հիմնական մրցակից ՌԴ հավաքականը դեռևս ոչ ոքի է խաղում Չեխիայի հետ՝ 0,5: 0,5

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---