Հայաստանի պատանեկան հավաքականը շախմատի օլիմպիադայում նվաճեց երկրորդ տեղը

Հայաստանի պատանեկան հավաքականը շախմատի օլիմպիադայում նվաճեց երկրորդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը թուրքական Իզմիթ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում 3,5։0,5 միավորով հաղթանակ է տարել Ղրղզստանի նկատմամբ։

Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է խաղացել Տագիր Տալայբեկի հետ։ Հայաստանի հավաքականի կազմում մինչ այդ հաղթանակներ էին տարել Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և Արման Միքայելյանը։

Հայաստանի հավաքականը հավաքել է 28,5 միավոր և ավարտել է ելույթը 2-րդ տեղում՝ նվաճելով արծաթե մեդալներ։ Օլիմպիադայի հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը (29 միավոր)։ Վերջին տուրում ռուսները 2,5։1,5 հաշվով հաղթել են Չեխիային։

Հայաստանի հավաքականը 2010-ին օլիմպիադայում նվաճել էր ոսկե մեդալներ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---