Վահան Հովհաննիսյան. Տիգրան Սարգսյանը համագործակցություն ասելով հնազանդություն է հասկանում

Վահան Հովհաննիսյան. Տիգրան Սարգսյանը համագործակցություն ասելով հնազանդություն է հասկանում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀԿ-ն համագործակցություն ասելով հնազանդություն են հասկանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը «կոտրած տաշտակի» մասին, որը սպառնում է ՀՀԿ մրցակիցներին: Ըստ նրա, համագործակցությանը ՀՀԿ նման մոտեցումն ամրագրված է վերջին կոալիցիոն հուշագրում, որտեղ ասվում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրար դեմ չեն պայքարի:

Հովհաննիսյանը նշել է, որ Դաշնակցությունից իշխանություներն երբեք նման մոտեցում չեն ստանա: Նա հավելել է, որ եթե իրոք կուսակցությունները համագործակցեին այլ ուժերի հետ, հնարավոր կլիներ խուսափել շատ սխալներից, մասնավորապես, հայ-թուրքական գործընթացից, ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ոչ մշտական ադամ ընտրվելուց, աղետալի սխալներից տնտեսական ոլորտում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչը դրդեց վարչապետին նման հայտարարություն անել, ապա, ըստ Հովհաննիսյանի, պատճառները երկուսն են՝ «Առաջինը՝ ասում են այն, ինչ մտածում են, և միտումնավոր են սկանդալային երանգ տալիս ասածին, տևական քննարկում հրահրելու համար: Երկրորդը՝ ասում են անզգույշ բաներ, իսկ հետո վարչակազմը ստիպված շտկումներ է անում»: Նա ասել է, որ նման արտահայտություններն, ամեն դեպքում, անընդունելի են:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկնաբանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև հակամարտության մասին լուրերը, ասել է. «Ով համագործակցի մեզ հետ, նա կշահի, ով` ոչ, «կոտրած տաշտակի» առաջ կհայտնվի: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հանրապետական կուսակցությունն այժմ այն կուսակցությունն է, որի շուրջ միավորվել են մյուս կոալիցիոն գործընկերները, քաղաքական դաշտի առանցքն է, և այդ դիրքորոշումը ՀՀԿ-ն ոչ միայն կպահպանի, այլև կզարգացնի: Նա նշել է, որ փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրն ամրագրեց այդ սկզբունքը, որ կոալիցիոն կուսակցություններն իրենց դիրքերն ամրապնդելու են ոչ իրենց գործընկերների հաշվին, և որ այդ կուսակցությունները միավորվում են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---