Հայաստանը չպետք է իր թեկնածությունը հաներ ՄԱԿ ԱԽ ընտրություններում, կարծում է Վահան Հովհաննիսյանը

Հայաստանը չպետք է իր թեկնածությունը հաներ ՄԱԿ ԱԽ ընտրություններում, կարծում է Վահան Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է իր թեկնածությունը հանի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի ընտրություններից՝ հատկապես իմանալով դրանց մասնակցելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելը։ Նրա կարծիքով, Հայաստանի մասնակցության դեպքում ձայների լուրջ քանակություն Ադրբեջանից և Սլովենիայից կանցներ Հայաստանին։ «Եվ այստեղ կգործեր ամերիկա-եվրոպական ավանդական մոտեցումը։ Կհիշեին, որ այս երկու երկրները հակամարտության մեջ են, և ոչ մեկին կտան, ոչ մյուսին»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ ցավոք սրտի Հայաստանն այդ պայքարում ակտիվ չի եղել։

Հովհաննիսյանը նաև նշել է, որ ՀՀԿ և ԱԳՆ ներկայացուցիչները հիմա փորձում են հասարակությանն ապացուցել, որ Ադրբեջանի ընտրությամբ Հայաստանին սարսափելի ոչինչ չի լինի։ «Դա սխալ է։ Դա անհանգստության լուրջ առիթ է, և ցավոք սրտի, շուտով մենք կտեսնենք դրա դառը պտուղերը»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանն առաջին անգամ պատմության մեջ ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը հավաքել է 155 ձայն: Վերջինիս հետ մրցող Սլովենիան հանել էր իր թեկնածությունը: Այդպիսով, գրանցվել էր միայն Ադրբեջանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---