Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է մասնակցել 2012-ի խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Միաժամանակ նա հաղորդել է, որ ընտրություններին մասնակցելու ձևաչափը դեռևս վերջնական չի որոշվել։ Սարգսյանը նաև չի բացառել այլ քաղաքական ուժերի հետ միություն ստեղծելու կամ համագործակցության այլ ձևերի հնարավորությունը։ Նրա խոսքով, տվյալ պահին համապատասխան բանակցություններ են ընթանում։ Նա հավելել է, որ եթե բոլոր հայկական քաղաքական ուժերի համար ստեղծվեն հավասար պայմաններ, ապա կուսակցությունը պատրաստ է ինքնուրույն մասնակցել ընտրություններին։ Սարգսյանը նշել է, որ եթե կուսակցությունները հրաժարվեն օգտագործել իրենց ֆինանսական և վարչարարական ռեսուրսները, և պայքարն ընթանա ներկայացված ծրագրերի հիման վրա, ապա երկրում կհաջողվի անցկացնել նորմալ ընտրություններ։

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշել է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքում կատարված շտկումները հավասար պայմաններ են ստեղծում բոլոր քաղաքական ուժերի համար։

3  31.10.11 - Հովհաննես Սահակյանի (ՀՀԿ) և ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---