Զեկույց. ՀՀ օրենսդրությունը, պրակտիկան և անչափահաս ամբաստանյալները

Զեկույց. ՀՀ օրենսդրությունը, պրակտիկան և անչափահաս ամբաստանյալները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին կներկայացվեն և կքննարկվեն անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման զեկույցի արդյունքները:

Զեկույցը պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագիտական թիմի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ուսումնասիրում է Հայաստանի օրենսդրությունն ու պրակտիկան` արդար դատաքննության և անչափահասների արդարադատության չափորոշիչների լույսի ներքո` երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում բացերը բացահայտելու և առաջարկություններ տրամադրելու համար:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն դատական իշխանության, ոստիկանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---