26 ապրիլի 2003 - 19:24 AMT
ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Դուշանբեում ակնկալվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին` անդամ-պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո: Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հանդիպման գլխավոր թեմա կդառնան ռուս-հայկական առեւտրատնտեսական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: