Չինական արտադրանքը հայաստանցի վաճառողները վերագրում են տարբեր երկրների

Չինական արտադրանքը հայաստանցի վաճառողները վերագրում են տարբեր երկրների

PanARMENIAN.Net - Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան շուկայում հայտնվել են Anfen ֆիրմայի ներքնազգեստներ: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան այդ երևույթի մեջ չկա: Ապրանքի առկայությունը արտառոց չէ, սակայն արտառոց է մեկ այլ փաստ՝ այն, որ յուրաքանչյուր վաճառող, այն հարցին, թե որտեղ է այն արտադրված, տալիս է տարբեր պատասխան: Մենք հարցումներ ենք արել 4 վաճառակետերում և ստացել 4 տարբեր պատասխան` ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան: Կարելի է ենթադրել, որ 5-րդ վաճառակետում կարող էինք լսել Բելգիայի կամ Չեխիայի անունը: Ի վերջո հարց է առաջանում. որտե՞ղ է արտադրվում այդ ներքնազգեստը: Օգնության եկավ համացանցը: 5 րոպե համացանցում պրպտելուց հետո պարզվեց, որ այ արտադրվում է Չինաստանի Անֆեն քաղաքում: Հարց է առաջանում՝ ինչու՞ են խաբում վաճառողները: Ուսումնասիրելով ներքնազգեստի նմուշների գները, կարելի է ենթադրել, որ դա արվում է արտադրանքի գինը բարձրացնելու նպատակով: Ուկրաինական շուկայում մեկ կրծկալը վաճառվում է շուրջ 1000 դրամին փոխարժեք գրիվնայով, ռուսական շուկայում 2500-3000 դրամին համարժեք rուբլով, հայաստանյան շուկայում 3500-4000 դրամով: Դժվար թե հայաստանյան սպառողը չինական ապրանքի համար վճարի 4000 դրամ: Ինչ-որ չափով հասկանալի է վաճառողի տակտիկան: Արտադրանքից ոչ մեկի պիտակի վրա նշված չէ արտադրող երկրը և շտրիխ կոդը: Դա, ըստ երևույթի, սպառողների իրավունքի խախտում է, վաճառողներն էլ օգտվում են առիթից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---