Տիգրան Սարգսյան. Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ

Տիգրան Սարգսյան. Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ

PanARMENIAN.Net -

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հոֆֆերնին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա իր նպաստը բերել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:

Ջոն Հեֆֆերն իր հերթին երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել է ԱՄՆ Նախագահի և պետքարտուղարի շնորհակալությունը Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիային տրամադրված օժանդակության համար:

Հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ծրագրերին, որոնք վարչապետը բարձր է գնահատել: Գնահատվել են նաև ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Դեսպանի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների խնդրին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Վարչապետը կարևորել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորումն ու այդ համատեքստում միջին խավի ամրապնդմանն ուղղված գործադիրի ջանքերը, ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---