Հայագետն առաջարկել է վերացնել հայոց լեզվի 2 տարբերակների մեջև առկա տարբերությունները

Հայագետն առաջարկել է վերացնել հայոց լեզվի 2 տարբերակների մեջև առկա տարբերությունները

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Մոնրեալի Մաքգիլ համալսարանի գերմանագիտական ուսաումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր, հայագետ Դորա Սաքայանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայապահպանության, կրթական հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

Հայագետն անդրադարձավ դեռևս անցյալ տարի կայացած «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովին հայերենի երկու տարբերակների արտասանական տարբերությունները վերացնելու ուղղությամբ իր կատարած առաջարկներին` նշելով, որ հայոց լեզվի երկու հատվածների միասնականացումն անհնարին է առանց «աբեղյանական» ուղղագրության վերանայման:

Նախարարը Սաքայանին առաջարկել է պատրաստել տեղեկանք` մանրամասն ներկայացնելով բոլոր հիմնավորումները հայոց լեզվի երկու տարբերակների միջև գոյություն ունեցող ուղղագրական տարբերությունների վերացման վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---