Էդուարդ Շարմազանով. Կոալիցիան աշխատում է իր հուշագրին համապատասխան

Էդուարդ Շարմազանով. Կոալիցիան աշխատում է իր հուշագրին համապատասխան

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստում ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստանի» հարաբերությունների հարցը քննարկելու անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ կոալիցիան աշխատում է հուշագրին համապատասխան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը Խորհրդի նիստից հետո, որում առաջադրվել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնին:

«Այդ հարցը կուսակցության Խորհրդի նիստում չի քննարկվել»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ, մեկնաբանելով խմորվող լուրերը ՀՀԿ և«Բարգավաճ Հայաստանի» միջև տարաձայնությունների առկայության մասին, վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանը նկատել էր. «Այդ հարցը պետք չէ տալ ոչ ինձ և ոչ էլ իմ գործընկերներին ՀՀԿ-ից: Առանձին լրատվամիջոցներ` նրանք, ովքեր հույս ունեն ձուկ բռնել պղտոր ջրում, «որոշել են», որ խնդիր կա, նոր հուշագրի մասին պատմություն են հնարել, իրենք ասել, իրենք էլ հավատացել են, չեմ բացառում, որ նաև շատ մարդկանց են համոզել դրանում: Կառավարող քաղաքական ուժը ներկայացնող մարդիկ բազմիցս այս ընթացքում թափանցիկ կերպով ակնարկել են, որ հնարած իրարանցումները չեն կարող կապ ունենալ իրական քաղաքական գործընթացների հետ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---