1 նոյեմբերի 2011 - 10:46 AMT
Դոնեցկի «Մետալուրգը» Ոիկրաինայի առաջնության 15-րդ տուրում ոչ ոքի խաղաց «Իլյիչովցի» հետ

Դոնեցկի «Մետալուրգը» Ոիկրաինայի առաջնության 15-րդ տուրում ոչ ոքի խաղաց «Իլյիչովցի» հետ: Չնայած երկու թիմերի ջանքերին, երկրպագուներն այդպես էլ գոլերի ականտես չդարձան, խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանն ընդգրկված էին մեկնարկային կազմում:

«Մետալուրգի» մարզիչ Վլադիմիր Պյատենկոն նշել է, որ իր սաները լավ պահեր ունեցան խաղի ընթացքում: «Մենք քիչ արագ հարձակումներ ունեցանք, քիչ պահեր: Մեկ միավոր մենք վաստակեցինք, թեև կարող էինք հաղթել, սակայն, ոչինչ չստացվեց»,-Պյատենկոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Մետալուրգը» վաստակել; է 20 միավո և 8-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի նոյեմբերի 5-ին «Չերնոմորեցի» հետ: