Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Լիբիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գործընկեր-երկիր

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Լիբիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գործընկեր-երկիր

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է դաշինքի լիբիական առաքելությունը պաշտոնապես ավարտելու մասին և հավելել, որ ՆԱՏՕ-ն հպարտանում է օգնությամբ, որը ցուցաբերել է Լիբիային գնդապետ Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ ապստամբության ժամանակ։

Ռասմուսենը Տրիպոլիում հայտարարել է, որ դաշինքը կարող է օգնել Լիբիայի նոր ղեկավարությանն անվտանգության և ժողովրդավարությանն անցում կատարելու հարցերում, հաղորդում է BBC-ն։

«Լիբիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գործընկեր-երկիր, եթե այդպես կամենա Լիբիայի ժողովուրդը»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---