1 նոյեմբերի 2011 - 11:21 AMT
Ռագիփ Զարաքոլուն կանգնել է Ստամբուլի դատարանի առջև քրդերի շահերին սատարելու համար

Թուրք իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչության խմբագիր Ռագիփ Զարաքոլուն կանգնել է Ստամբուլի դատարանի առջև քրդերի շահերին սատարելու համար: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Զարաքոլուն մեղադրվում է հակակառավարական Քրդական համայնքների միությանն (ՔՀՄ) ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար, որոնք համարվում են ահաբեկչական կազմակերպություններ:

Զարաքոլուի ձերբակալությունը դժգոհություն է առաջցրել Ժամանակակից լրագրողների ասցիացիայում : Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանություննեի վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև իրավապաշտպան գործունեությամբ: