Հայաստանի ոստիկանությունը չի մեկնաբանում Ալիկ Սարգսյանի հնարավոր հրաժարականը

Հայաստանի ոստիկանությունը չի մեկնաբանում Ալիկ Սարգսյանի հնարավոր հրաժարականը

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը չի մեկնաբանում տեղեկատվությունն այն մասին, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մտադիր են ազատել պաշտոնից։ PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձել է պարզել ոստիկանությունում, թե արդյոք հրաժարականի մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, սակայն ոստկանությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը և անջատել են հեռախոսը։

Հոկտեմբերի 31-ին PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից։ Բացառված չէ, որ Սարգսյանին այս պաշտոնում փոխարինելու է պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---