3 օգոստոսի 2000 - 22:20 AMT
ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՃԸ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
03.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՊՀ Միջպետական վիճակագրության կոմիտեի տվյալներով, հունվարից մայիս ամիսներին ԱՊՀ 10 պետություններում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նկատվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ:
Նշված ժամանակաշրջանում Հայաստանում արտադրության աճը կազմել է 3,1, Ուզբեկստանում` 5,4, Թաջիքստանում` 8,2, Ադրբեջանում` 4,6, Բելառուսում` 5,1, Վրաստանում` 11,4, Ղազախստանում` 17,1, Մոլդովայում` 3,9, Ուկրաինայում` 10,8, Ռուսաստանում` 10,4 տոկոս:
Մայիսին արդյունաբերական արտադրանքի աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում` 11,3 տոկոս: Արժեզրկման ամենաբարձ ցուցանիշը գրանցվել է Բելառուսում` 4,7, եւ Թաջիքստանում` 5,9 տոկոս: --0--