Տիգրան Սարգսյան. Հայաստանի պետբյուջեն 2012-ին անցում կդառնա կայունացումից դեպի տնտեսություն

Տիգրան Սարգսյան. Հայաստանի պետբյուջեն 2012-ին անցում կդառնա կայունացումից դեպի տնտեսություն

PanARMENIAN.Net - 2012-ի պետբյուջեի փաթեթը ենթադրում է անցում կայունացումից դեպի տնտեսական աճ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2012-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։ «Բյուջեի գերակայությունը տնտեսական աճն է»,- ասել է վարչապետը և հավելել, որ նախատեսվում է աջակցություն ՓՄՁ-ներին, արտահանման խթանում, արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացում։

Վարչապետը նշել է, որ 2011-ի վերջին ամիսների տնտեսական զարգացումները կարելի է բնութագրել որպես կայունացման փուլ։ Սարգսյանը հայտարարել է, որ 2011-ի 8 ամիսների տվյալներով ՀՆԱ աճը կազմել է 5 տոկոս, ինչը նշանակում է, որ բյուջեով նախատեսված 4,6 տոկոս տնտեսական աճն իրատեսական է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---