1 նոյեմբերի 2011 - 14:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Կարապետյան. Վարչապետի արտահայտությունը կաոլիցիոն կուսակցությունների հարաբերությունների մասին շանտաժ է

Տիգրան Սարգսյանի արտահայտությունը կաոլիցիոն կուսակցությունների հարաբերությունների մասին շանտաժ է: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Վարչապետը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում, քանի որ հանդիսանում է պետության երրորդ դեմքը, գտնում է Արամ Կարապետյանը:

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկնաբանելով լուրերը ՀՀԿ և ԲՀԿ-ի միջև տարաձայնությունների մասին, ասել է. «Ով կհամագործակցի մեզ հետ, կշահի: Ով ոչ՝ կհայտնվի կոտրած տաշտակի առջև»:

Ավելի ուշ, սակայն, վարչապետն ասել է, որ նկատի չուներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ