Microsoft-ը թողարկելու է Kinect-ի ծրագրային փաթեթը կոմերցիոն օգտագործման համար

Microsoft-ը թողարկելու է Kinect-ի ծրագրային փաթեթը կոմերցիոն օգտագործման համար

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը վերջապես հայտնել է, որ 2012թ. սկզբին կթողարկի Kinect սարքի ամբողջական ծրագրային փաթեթը (SDK) կոմերցիոն օգտագործման համար։ Այսինքն յուրաքանչյուր ընկերություն կամ ծրագրավորող կարող է նախագծել ծրագրեր Kinect-ի համար SDK-ի միջոցով և վաճառել դրանք։ Այս մասին գրում է CNET-ը։

Արդեն մոտ 200 ընկերություն, ներառյալ Toyota-ն և Razorfish-ը, օգտագործում են Kinect-ի ծրագրային փաթեթն իրենց պիլոտային ծրագրերում։

Մինչ այժմ բոլոր ծրագրավորողները, ովքեր ծրագրեր էին նախագծում Kinect-ի համար SDK-ի բեթա տարբերակով, չէին կարողանում վաճառել դրանք։

Microsoft-ի Kinect-ը թողարկվել է 2010-ի նոյեմբերին։ Սարքի վաճառքը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում ՝ 8 միլիոն Kinect ։ Այն թույլ է տալիս խաղերի սիրահարներին կառավարել խաղը իրենց մարմնի շարժումներով՝ էկրանին դիտելով։ Բազմաթիվ նախագծողները Kinect-ը օգտագործում են ոչ միայն խաղերի համար, այլև այլ նպատակներով՝ օրինակ հաշմանդամներին շարժվել սովորեցնող ծրագրերի ստեղծման համար։

Kinect սարքը ունի ինֆրակարմիր լույս, որը սկան է անում տեսանելի տարածությունը, ճանաչում մարդուն կմաղքի հիման վրա և կատարում մարդու յուրաքանչյուր շարժումը։ Kinect-ը միանում է հեռուստացույցին և համակարգչին։ Այդպես կարելի է խաղալ մի շարք խաղեր՝ պարզապես շարժվելով՝ առանց հպման։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---