Վերաբացվել է Աջափնյակի փոստային բաժանմունքը

Վերաբացվել է Աջափնյակի փոստային բաժանմունքը

PanARMENIAN.Net - «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն:

Նոյեմբերի 1-ին Աջափնյակ համայնքում (Մարգարյան 16) տեղի ունեցավ թիվ 0078 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Արարողությանը ներկա էին Աջափնյակ համայնքի թաղապետի տեղակալ Հայկ Աբելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ:

Պարոն Աբելյանն իր խոսքում առանձնացրեց փոստային բաժանմունքների բարեկարգ պայմանների կարևորությունը հաճախորդների համար:

«Հայփոստ» ՓԲԸ Կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը նշեց, որ սա արդեն 14-րդ վերաբացված բաժանմունքն է, որտեղ հաճախորդներին առաջարկվում են նոր կոմերցիոն ծառայություններ և որակյալ սպասարկում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Այսօր ընթանում է ոչ միայն բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` -ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է -ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր:

ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---