1 նոյեմբերի 2011 - 16:56 AMT
Արմեն Մարտիրոսյան. Բոլոր վերադասավորումներն իշխանության մեջ կապված են առաջիկա ընտրությունների հետ

«Ժառանգություն» խրոհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Երևանի քաղաքապետի հրաժարականն ու ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկությունը կապում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: «Իշխանությունները վերադասավորումներ են կատարում, որոնց նպատակն է առավել ուժեղ թիմի ձևավարումը ընտրությունների շեմին: Սա իմ միակ կարծիքն է»,-ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Ըստ նրա, դա վերաբերում է ոչ միայն քաղաքապետի ու ոստիկանապետի հրաժարականներին, այլ նաև առաջիկա պաշտոնաթողություններին: «Ես կարծում եմ, որ դեռ կլինեն վերադասավորումներ, հրաժարականներ, նշանակումներ: Եվ եթե նույնիսկ որոշ մարդիկ կամավոր են հրաժարվում պաշտոնից, միևնույն է, հավանաբար, դա կապված է ապագա խորհրդարանական ընտրությունների շուրջ զարգացումներին»,-հավելել է նա: