1 նոյեմբերի 2011 - 19:43 AMT
Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմը կցուցադրվի Թբիլիսիում

Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմը կցուցադրվի Թբիլիսիի Ռուսական կինոյի 2-րդ փառատոնի շրջանակում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հարություն Խաչատրյանը ասաց, որ ֆիլմը փառատոնին մասնակցելու համար առաջադրել է Ռուսաստանի կինոմիությունը:

Փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 2-6-ը Թբիլիսիի «Ռուսթավելի» կինոթատրոնում: Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», փառատոնն այս տարի ընդլայնել է իր ծրագիրը և այս տարի ընդգրկել է նաև Հայաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Ղազախստանի կինոռեժիսորների ֆիլմեր:

Փառատոնի հատուկ հյուրերի թվում է հայազգի կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ում «Գիշերը լուսավոր է» ֆիլմը նույնպես կցուցադրվի փառատոնի ժամանակ: Փառատոնի նախագահն է հայտնի ռուս կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը: