1 նոյեմբերի 2011 - 21:18 AMT
Առայժմ չհաստատված տվյալների համաձայն, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել

Չհաստատված տեղեկատվության համաձայն, Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել: Լուրերն այն մասին, որ Գևորգյանը պատրաստվում է հրաժարական տալ, սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ հրաժարական տվեց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Սակայն այդ լուրերն այսօր հերքվեցին Գևորգյանի մամլո քարտուղարի կողմից:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրաժարական տվեց, ՀՀ Ոստիկանության նոր պետ նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: