Հրաժարականների համաճարակ. Հրաժարական տվող խոսնակը չի հաստատել փոխվարչապետի հրաժարականը

Հրաժարականների համաճարակ. Հրաժարական տվող խոսնակը չի հաստատել փոխվարչապետի հրաժարականը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չի հաստատել Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին լուրերը: Ինչ վերաբերում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականին և այդ պաշտոնին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակմանը, Աբրահամյանն ասել է, որ այդ հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի այսօրվա նիստում չի քննարկվել: Ընդ որում, նման զարգացման հնարավորության մասին հարցին նա ժպիտով նշել է, որ ոչինչ չի կարելի բացառել:

Լուրերն այն մասին, որ Գևորգյանը պատրաստվում է հրաժարական տալ, սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ հրաժարական տվեց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Սակայն այդ լուրերն այսօր հերքվեցին Գևորգյանի մամլո քարտուղարի կողմից:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրաժարական տվեց, ՀՀ Ոստիկանության նոր պետ նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---