Հայաստանի շախմատի հավաքականները Պորտո Կարրասում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի շախմատի հավաքականները Պորտո Կարրասում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Պորտո Կարրաս հունական հանգստավայրում մեկնարկում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վարկանիշով 4-րդ տեղն է զբաղեցնում 2716 միավորով: Առաջին տեղում Ռուսաստանն է 2758 միավորով: Հայաստանի հավաքականի կազմում` Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ, ելույթ կունենան աշխարհի չեմպիոններ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես 4-րդ տեղում է վարկանիշով` իր ակտիվում ունենալով 2419 միավոր: Մրցաշարում ելույթ կունենան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Նելլի Աղինյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը:

Առաջնությունը տեղի կունենա 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական, կանանց առաջնությանը` 28:

Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 3-11-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---