2 նոյեմբերի 2011 - 11:57 AMT
Novell Investments ընկերությունը աշխատանքի էլեկտրոնային բորսա է ստեղծել ֆուտբոլիստների համար

Մեծ Բրիտանիայում գրանցված Novell Investments ընկերությունը աշխատանքի էլեկտրոնային բորսա է ստեղծել ֆուտբոլիստների համար: Նախագծի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ ֆուտբոլիստներն ու ակումբները կարող են միմյանց գտնել, շրջանցելով գործակալներին:

Նախագիծը մտադիր է դրամ վաստակել վարձ հավաքելով ինչպես ֆուտբոլիստներից՝ ամսական 15 դոլար, այնպես էլ ակումբներից՝ ամսական 100 դոլար, հայտնում է izvestia.ru-ն:

Բորսայի հիմնադիրները չեն կարծում, որ լիովին կփոխարինեն ֆուտբոլային գործակալներին, սակայն, մտադիր են, որ նրանց միջոցով կկարողանան աշխատանք գտնել այն խաղացողները, որոնք գործակալ չունեն կամ չեն կարող պայմանագիր կնքել:

Բորսայում աշխատանքի առաջին 10 օրերին գրանցվել է 7800 ֆուտբոլիստ և ստորին դիվիզիոնների մոտ 30 ակումբ: Հիմնականում գրանցվում են երիտասարդ խաղացողները: «Մոտ 45 տոկոսը 15-18 տարեկան են, կեսը՝ 19-25: