Հայաստանի ծանրամարտի հավաքականները շարունակում են պատրաստվել աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականները շարունակում են պատրաստվել աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Փարիզում նոյեմբերի 5-ին կմեկնարկի աշխարհի ծանրամարտի օլիմպիական վարկանիշային առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ նախապատրաստական վերջին փուլն անցկացրեց Հայաստանում և մրցավայր կմեկնի Երևանից: Մեդալների և ուղեգրերի համար կպայքարեն աբովյանցի Իզաբելլա Յայլյանը` 53կգ, գյումրեցի Մելինե Դալուզյանը` 69կգ, ծանրքաշայիններ, քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը և գյումրեցի Նաիրա Հարությունյանը:

Տղամարդկանց ազգային հավաքականը մարզումները շարունակում է մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի օլիմպիական մարզահանգրվանում և Փարիզ կմեկնի Մոսկվայից: Գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը հայտավորել է 69 կգ քաշայիններ էջմիածնեցի Վանիկ Ավետիսյանին, քասախցի Սամվել Գրիգորյանին, 77 կգ քաշային գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանին, գերծանրքաշայիններ արարատցի Ռուբեն Ալեքսանյանին և գյումրեցի Հայկ Հակոբյանին:

Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը իր որդուն ` 77 կգ քաշային Առաքել Միրզոյանին նախապատրաստում է տանը և նրանք թիմակիցներին կմիանան մրցավայրում:

Ծանրորդների հետ կլինեն նաև մարզիչներ Արման Ղազարյանը,Ալեքսան Կարապետյանը, մրցավար Փաշիկ Ալավերդյանը:

Պատվիրակության ղեկավարն է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նա ասել է, որ աշխարհի նախորդ տարվա առաջնության արդյունքներով Հայաստանն ունի տղամարդկանց և կանանց չորսական օլիմպիական ուղեգիր: «Լոնդոնյան խաղերում մեր ծանրորդների վերջնական քանակը կիմանանք առաջիկա ստուգատեսից հետո: Նպատակ ունենք Լոնդոն գործուղել առնվազն 8-9 մարզիկ- մարզուհի և գերազանցել Պեկինի խաղերում հանդես եկած մեր վեց ծանրորդների /5տղամարդ և 1 կին / քանակը: Իհարկե մերոնք Ֆրանսիայում անմասն չեն մնա նաև խաղարկվող մեդալներից և հայրենիք կվերադառնան բարձր տրամադրությամբ»,- ասել է Խաչատրյանը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---