Գալուստ Սահակյան. Հրաժարականները միշտ են հնարավոր, սակայն դրանք ինքնանպատակ չեն

Գալուստ Սահակյան. Հրաժարականները միշտ են հնարավոր, սակայն դրանք ինքնանպատակ չեն

PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը PanARMENIAN.Net ին մեկնաբանել է լուրերը հրաժարականների շարքի մասին: «Բանաձևը հետևյալն է, անշուշտ, բնականաբար, միշտ հնարավոր են դերերի փոփոխություններ, սակայն, դրանք ինքնանպատակ չեն: Եվ քանի որ մամուլը խուճապով պատկերացնում է, որ այսօր մեկը, վաղը մյուսը, ես գտնում եմ, որ նման խնդիր չկա»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ասեկոսեներին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին, ապա, ըստ Սահակյանի, այդ հարցը ՀՀԿ Խորհրդի նիստում երեկ չի քննարկվել:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---