Գալուստ Սահակյան. ԱԺ խոսնակի հրաժարականը կապված չէ Աբրահամյան-Ծառուկյան տանդեմի հետ

Գալուստ Սահակյան. ԱԺ խոսնակի հրաժարականը կապված չէ Աբրահամյան-Ծառուկյան տանդեմի հետ

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքել է լուրերն այն մասին, որ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի Աբրահամյան-Ծառուկան տանդեմը թուլացնելու մտադրությամբ: «Մեր ԶԼՄ-ները մեկ սցենար են ընտրել՝ սենսացիա: Ամեն ինչում փորձում են ինչ-որ սենսացիոն բան գտնել»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում:

Սահակյանն ընդգծել է, որ Աբրահամյանի հրաժարականը կապված է միայն խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու հետ: «Դա բավականին լուրջ պատասխանատվություն է և Հովիկ Աբրահամյանն ինքն առաջարկեց հրաժարական տալ, նախընտրական աշխատանքների կազմակերպման վրա կենտրոնանալու համար»,-ասել է նա:

Նա նաև հավելել է, որ ՀՀԿ-ն, որպես առաջատար կուսակցություններից մեկը, մեծ պատասխանատվություն է կրում ընտրությունների պատշաճ կազմակերպման համար, «ուստի մենք պետք է կարողանանք միավորել մեր ակտիվն ու մեր հետևից տանել»:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---