2 նոյեմբերի 2011 - 14:26 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի փոքր և միջին բիզնեսի տնտեսվարող սուբյեկտները դժգոհ են թուրք ներկրողների առավելություններից

Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման խորհուրդը նոյեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունում կայացած երկրորդ նիստի ժամանակ քննարկել է ինչպես տեղի արտադրողների, այնպես էլ ներկրողների համար բիզնես վարելու հավասար պայմաններ ստեղծելու խնդիրները։ Ինչպես հաղորդել է Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում «Բիզնես-շահերի պաշտպանության ցանց» ՀԿ-ի համակարգող Գագիկ Պողոսյանը, խոսքը գնում է տեղի արտադրողների շահերի պաշտպանության մասին, երբ ներկրվող պատրաստի արտադրանքի ինքնարժեքը ցածր է երկրում արտադրվող նույն արտադրանքի արժեքից։

Դրա հետ կապված՝ Գագիկ Պողոսյանը բերել է կողպեքների արտադրության օրինակը, հաղորդելով, որ այդ արտադրության տերը բարձրացրել է հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու խնդիրը։ «Տնտեսվարող սուբյեկտը հավաստիացրել է, որ նրա բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու դեպքում նա կարող է ավելացնել աշխատողների թիվը»,- ասել է ՀԿ համակարգողը։ Նա նաև պարզաբանել է, որ այդ խնդիրը մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, քանի որ կան խնդիրներ՝ կապված հարկադրման հետ, իսկ տեղի արտադրության համար ստեղծվում են անհավասար պայմաններ մասնավորապես թուրքական արտադրանքի համեմատ։

ՓՄՁ աշխատանքը հեշտացնելու նպատակով նիստում քննարկվել է ՓՄՁ-ների ոչ մեծ ծավալով արտադրանքի տեղափոխման հարցը, որն իրականացվում է օդային ճանապարհով։ «Տրանսպորտային մատակարարների միություն» ՀԿ-ի նախագահ Եղիշե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ այդ դեպքում տեղափոխման արժեքը բացասաբար է անդրադառնում ապրանքի ինքնարժեքի վրա՝ դժվարացնելով իրացումն արտասահմանում։

ՖՈՏՈՇԱՐՔ