2 նոյեմբերի 2011 - 14:57 AMT
Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին պաշտոնական դիմումը կներկայացնի նոյեմբերի 14-ին

Հայաստանի Ազգային ժողովրի խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնական դիմումը հրաժարականի մասին կներկայացնի նոյեմբերի 14-ին կայանալիք Ազգային ժողովի առաջիկա նիստում: Այդ մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: