2 նոյեմբերի 2011 - 15:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2012-ին Երևանի վարչական շրջաններում կհայտնվեն ևս 3-4 գյուղատնտեսական տոնավաճառներ

2012-ին Երևանի վարչական շրջաններում հայտնվելու են ևս 3-4 գյուղատնտեսական տոնավաճառներ, հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։

Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի իրագործումը խթանելու նպատակով ընթացիկ տարվա օգոստոսին Արաբկիր վարչական շրջանում կազմակերվել է գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, որը դարձել է հանգստյան օրերին անցկացվող ավանդական միջոցառում։

Նրա խոսքով, տոնավաճառը մեծ պահանջարկ է վայելում, քանի որ նրա աշխատանքի շրջանում շուրջ 4000 ֆերմերներ ներկայացրել են իրենց արտադրանք, իսկ օրական այն ունեցել է 4000-6000 գնորդ։ Մակարյանը հավելել է , որ գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը բավական ցածր է, քանի որ նախարարությունը գյուղացիներին տրամադրում է առևտրի համար տաղավարներ, կշեռքներ և անվճար համազգեստ։

ՖՈՏՈՇԱՐՔ