2 նոյեմբերի 2011 - 15:38 AMT
Թուրքիայի Մեջլիսում խո՞ւմբ կստեղծվի Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

Թուրք պատմաբան Յուսուֆ Խալաչօղլուն, որը 2011-ի ընտրություններում պատգամավոր է դարձել «Ազգայնական շարժում» կուսակցությունից, մշակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակազդելու հարցը։

Նոր կառույցը ղեկավարելու է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը։

Պատմաբանի հայտարարությամբ մոտենում է 2015-ը, և դրա հետ կապված անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու համար։