Հայկական ծիրանը մեծ պահաջարկ է վայելում Նիդերլանդներում, իսկ կանաչին՝ ԱՄԷ-ում

Հայկական ծիրանը մեծ պահաջարկ է վայելում Նիդերլանդներում, իսկ կանաչին՝ ԱՄԷ-ում

PanARMENIAN.Net - 2011-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 12 858 տոննա միրգ և բանջարեղեն 2010-ի նույն շրջանի 10 000 տոննայի փոխարեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նրա խոսքով, ծիրանի արտահանումը կազմել է 7 300 տոննա, կեռասի արտահանումը՝ 673 տոննա, սալորի՝ 257, բալի՝ 5,7։

Ինչպես հաղորդել է փոխնախարարը, արտահանման մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանի շուկային՝ 9 890 տոննա, այնուհետև Վրաստանի՝ 2 858, Ուկրանիայի՝ 89 տոննա, Բելառուսի՝ 15, Նիդերլանդների և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ 1-ական տոննա։ «Հայաստանը Նիդերլանդներ է արտահանում ծիրան, իսկ ԱՄԷ՝ կանաչի»,- հավելել է նա։

Ռոբերտ Մակարյանը նաև հաղորդել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի 94 տոկոսն արտահանվում է ավտոտրանսպորտով, մնացած 6 տոկոսը՝ օդային ճանապարհով։ Մակարյանը նշել է, որ արտահանման ծավալների ավելացմանը կարող է նպաստել այս տարի «Զվարթնոց» օդանավակայանին կից բացված սառնարանային համալիրը։

3  02.11.11 - ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---