Opera-ն գործարկել է իր բջջային բարուզերների նոր տարբերակները

Opera-ն գործարկել է իր բջջային բարուզերների նոր տարբերակները

PanARMENIAN.Net - Opera Software ընկերությունը գործարկել է իր բջջային բրաուզերների նոր տարբերակները։ Opera Mini 6.5-ը հասանելի է iPhone-ներիի, iPad-ների, BlackBerry-ների, Symbian S60-ի և Java-հեռախոսների համար։ Բացի դրանից, Opera Mobile 11.5-ը համատեղելի է նաև Symbian S60-ի։ Այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը։

Բջջային ինտերնետի վրա խնայողությունը գնալով դառնում է ակտուալ։ Opera Mini 6.5-ի և Opera Mobile 11.5-ի յուրահատկություններից են կենդանի ռեժիմում գնահատել, որքան է խնայում օգտագործողը բջջային ինտերնետի վրա (ըստ Մեգաբայթերի)։

Opera-ի բջջային բրաուզերները կարողանում են սեղմել թրաֆիկը 90%-ով։

Opera Mini-ն ծառայում է խնայողության գործիք։ Օրինակ, երբ օգտագործողի մարտկոցը նստում է, և ձեռքի տակ չկա մեկ այլ մարտկոց, կարելի է անջատել 3G-ն և Opera Mini-ից օգտվել EDGE-ով։ Կամ կարելի է չօգտվել բջջային ծրագրերից՝ փոխարենը Opera Mini-ից օգտվել։

Opera Mini 6.5 –ն էլ և Opera Mobile 11.5-ն էլ հագեցած են տվյալների ստացման և փոխանցման հաշվիչով, որը կարելի է գտնել բրաուզերի «Օգնություն» բաժնում։

Opera Mini 6.5-ը հասանելի է Apple App Store-ում և Android Market-ում, ինչպես նաև Opera-ի կայքում։ Opera Mobile11.5-ը նաև հասանելի է Android Market-ում և Opera-ի կայքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---