2 նոյեմբերի 2011 - 19:21 AMT
Գագիկ Գինոսյանը համոզված է, որ ազգային պարը դեռ ուսումնասիրման կարիք ունի

Այս տարվա վերջում ավարտին է հանձնվելու «Կարին» երգի ու պարի համույթի Հայաստանի մարզերում ծավալած ուսումնասիրությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Ուսումնասիրություններն իրականացվում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորվորմամբ: 2010թ-ից համույթը Հայաստանի չորս մարզերում` Գեղարքունիքում, Շիրակում, Արարատում և Արագածոտնում ուսումնասիրել է ազգագրական պարեր: Գիտական մասը, ըստ Գինոսյանի, կավարտվի տարեվերջին, իսկ համերգային մասը կներկայացվի 2012 թ-ին: Գինոսյանի խոսքով նա ընտրել է այն մարզերը, որտեղ առավել հարուստ նյութ կա: Նրա խոսքով, հիմնադրամի աջակցությամբ ծրագիրը մոտենում է ավարտին, սակայն նա շարունակելու է իր ուսումնասիրությունները, քանի որ համոզված է, որ ուսումնասիրելու շատ բան կա: Առաջիկա ուսումնասիրությունները կատարվելու են Լոռու մարզի 2 գյուղերում: