Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը հերքել է Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը

Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը հերքել է Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հերքել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը: «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Արզումանյանը:

Լուրերն այն մասին, որ Գևորգյանը պատրաստվում է հրաժարական տալ, սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ հրաժարական տվեց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Սակայն այդ լուրերն այսօր հերքվեցին Գևորգյանի մամլո քարտուղարի կողմից: Նախօրեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականն ու այդ պաշտոնին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակումը, ասել է, որ այդ հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի նոյեմբերի 1-ին կայացած նիստում չի քննարկվել: Ընդ որում, նման զարգացման հնարավորության մասին հարցին նա ժպիտով նշել է, որ ոչինչ չի կարելի բացառել:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ Ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---