Հոլանդացի ներդրողներին ներկայացրել են տնտեսական իրադրությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը այցով Նիդերլանդներում է գտնվում ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով ավագ խորհրդական Արամ Ղարիբյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի շրջանակներում հոկտեմբերի 31-ին Արամ Ղարիբյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Տնտեսական գյուղատնտեսության և նորարարության հարցերի նախարարության արտաքին կապերի գլխավոր տնօրենի տեղակալ Մարտեն վան դեր Բերգի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Նույն օրը Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Ամստերդամի առևտրային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում` Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային միջավայրը և ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագիրը հոլանդացի ներդրողներին ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ներկայացնելու նպատակով:

Կլոր սեղանին բացման խոսքով հանդես էր եկել ՀՀ Նախագահի` տնտեսական հարցերով ավագ խորհրդական Արամ Ղարիբյանը և ՆԹ-ում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Համապատասխան թեմատիկ ներկայացումներով հանդես են եկել ՀՀ Կենտորնական բանկի, Հայկական զարգացման գործակալության, «Սպայկա» ընկերության և «Ջերմոցայյին տնտեսությունների զարգացման հայկական կենտրոնի», ինչպես նաև` Նիդերլանդների տնտեսական հարցերի նախարարության և «Հոմլինք և վան դեր Տորեն» հարկային ընկերության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---