Թուրք պատմաբանն ու Շվեյցարիան շարունակում են դատավարությունը Հայոց ցեղասպանության պատճառով

Թուրք պատմաբանն ու Շվեյցարիան շարունակում են դատավարությունը Հայոց ցեղասպանության պատճառով

PanARMENIAN.Net - Շվեյցարական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված Դողու Փերինչեքը Շվեյցարիայի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Շվեյցարական դատարանը դատապարտել է հայտնի քաղաքական գործիչ, Թուրքիայի Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ի պատասխան դատարանի նման վճռին` Փերինչեքը Շվեյցարիայի դեմ պատասխան հայց է ուղղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ը համապատասխան հայց է ուղարկել Թուրքիային, որից հետո թուրքական իշխանություններն այսօր նամակն ուղարկել են դատարան:

Թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի արձագանքն այս գործով, առայժմ հայտնի չէ:

Ինչպես հայտնի է, Փերինչեքը ակտիվ հակահայկական գործիչներից է, չնայած նրա հայկական ծագման վերաբերյալ կասկածների գոյությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---