Բակո Սահակյան. Արցախի 2012թ. պետբյուջեն պետք է ապահովի երկրի զարգացման դինամիկ տեմպերը

Բակո Սահակյան. Արցախի 2012թ. պետբյուջեն պետք է ապահովի երկրի զարգացման դինամիկ տեմպերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված 2012 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված հարցերին:

Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը գոհունակություն է հայտնել բյուջեի ձևավորման գործում օրենսդիր և գործադիր մարմինների սերտ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ կարևորագույն այս փաստաթղթի մանրակրկիտ քննարկումները ավելի հավասարակշռված են դարձնում այն:

Երկրի ղեկավարը նշել է, որ 2012 թվականի պետական բյուջեն նույնպես պետք է լինի իրատեսական, պահպանի իր սոցիալական ուղղվածությունը և հնարավորություն ընձեռի ապահովել հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---