ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն հավանություն է տվել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներին

ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն հավանություն է տվել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն չորեքշաբթի հավանություն է տվել Իրանի հանդեպ նոր, ավելի կոշտ պատժամիջոցներին: Ակնկալվում է, որ պատժամիջոցները կկիրառվեն այդ երկրի կենտրոնական բանկի դեմ, ինչը ԱՄՆ պատասխանը կլինի Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ դավադրության կազմակերպմանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ կոմիտեի նախագահ Իլեանա Ռոս-Լեյտինենի, նոր պատժամիջոցները «յուրօրինակ նվեր» կլինեն Իրանի կառավարությանը: «Հուսով եմ, որ համապատասխան օրինագիծը ժամանակին կհայտնվի նախագահի սեղանին, տոնական լավ «նվեր» հանդիսանալով Թեհրանի համար»,-նշել է նա: Ներկայումս նմանատիլպ պատժամիջոց Իրանի դեմ շրջանառվում է նաև ԱՄՆ Կոնգրեսի սենատում, ուստի, կարելի է ակնկալել, որ օրինագծի տարբերակներից մեկը կհաստատվի Օբամայի կողմից արդեն առաջիկայում:

«Ես գտնում եմ, որ Իրանի ԿԲ-ն ոչ միայն աջակցում է ահաբեկչությանը, ֆինանսավորում է միջուկային ծրագիրը, այլ նաև աջակցում է զինված ուժերի էլիտային ստորաբաժանումներին»,-հայտարարել է կոմիտեի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը:

Ներկայացուցիչների պալատի հավանությունը ստացած օրինագիծը Իրանի ԿԲ հետ հարաբերություններ պաշտպանող ցանկացած օտարերկրյա ֆինանսական ինստիտուտի համար փակում է մուտքը ամերիկյան տնտեսություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---