Եվրոպայի շախմատի առաջնությունում հայկական հավաքականները կխաղան Ավստրիայի և Չեխիայի հետ

Եվրոպայի շախմատի առաջնությունում հայկական հավաքականները կխաղան Ավստրիայի և Չեխիայի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին հունական Պորտո Կարրաս հանգստավայրում տեղի կունենա Եվրոպայի շախմատի առաջնության առաջին մրցափուլը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը վարկանիշում չորրորդն է, առաջին մրցափուլում կխաղա Ավստրիայի հավաքականի հետ: Ռուսաստանն իր ուժերը կչափի Մոլդովայի, Ուկրաինան` Սլովակիայի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը, որը նույնպես չորրորդն է, կհանդիպի Չեխիայի հետ, ռուս շախմատիստուհիները կմրցեն Իսրայելի, Ուկրաինան` Հունաստանի հետ:

Պարտիաները կսկսվեն երևանյան ժամանակով 17:00-ին, իսկ մրցությունների պաշտոնական բացումը տեղի կունենա առաջին մրցափուլի մեկնարկից կես ժամ առաջ:

Առաջնությունը տեղի կունենա 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական, կանանց առաջնությանը` 28:

Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 3-ից 11-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---