Հայաստանի կառավարությունը վերջապես լուծեց Թռչկանի խնդիրը

Հայաստանի կառավարությունը վերջապես լուծեց Թռչկանի խնդիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում վերջապես լուծում տվեց Թռչկանի ջրվեժի հիմնահարցին: Որոշվեց, որ այդ տարածքը կդասվի հատուկ պահպանվող տարածքների շարքին: Ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, այդ խնդիրը բնապահպանների ու ՀԿ-ների ուսումնասիրության առարկա է դարձել, ուստի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ խնդրին լուծում է տրվել: Նա նաև հավելել է, որ կառավարական որոշման նպատակն է, որ Թռչկանի տարածքը չօգտագործվի այլ նպատակների համար:

Թռչկանի ջրվեժն ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում և, ըստ «Հատուկ պահպանման բնական տարածքների մասին» օրենքի, ջրվեժի շրջակայքում արգելված է նրա պահպանումը վտանգող ցանկացած գործունեություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---