2012թ. Հայաստանում շուրջ 100 000 պետական ծառայողներ կկարողանան օգտվել սոցիալական փաթեթից

2012թ. Հայաստանում շուրջ 100 000 պետական ծառայողներ կկարողանան օգտվել սոցիալական փաթեթից

PanARMENIAN.Net - 2012-ին Հայաստանում շուրջ 100 000 պետծառայողներ կարող են օգտվել սոցիալական փաթեթից: Այդ մասին նոյեմբերի 3-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով, 2012թ. պետբյուջեով նախատեսված է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի ստեղծման համար։ «Դա նշանակում է, որ պետական կառույցների աշխատողներն անկախ պաշտոնից և ստացած աշխատավարձից, հնարավորություն են ստանում օգտվել սոցիալական փաթեթից»,- ասել է նա, ընդգծելով, որ պետբյուջեի կողմից հատկացված միջոցները հավասարաչափ բաշխվելու են պետական ծառայողների միջև։

Իր հերթին Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է սոցիալական փաթեթի 4 ուղղություններ՝ բժշկական ապահովագրություն, հիփոթեկային վարկերի տոկոսների վճարում, հանգիստ ՀՀ-ում և ԼՂՀ-ում և կրթություն։ «Մշակվել են մեխանիզմներ, որոնք բացառում են բյուրոկրատական քաշքշուկն այդ նախագծի իրագործման մեջ»,- ասել է նա։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---